Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն | |
---|---|
Տեսակ | organization established by the United Nations? և podcast? |
Երկիր | Ավստրիա |
Հապավում | AIEA և IAEA |
Հիմնադրված | 1957[1] |
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն[2], անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և չինարեն |
Ղեկավար | Rafael Grossi? |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Անձնակազմ | 2500 մարդ (հունիս 2021)[3] |
Պարգևներ | |
Կայք | iaea.org(արաբ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(ռուս.)(չին.) |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ[6][7][8]) (անգլ.՝ International Atomic Energy Agency, IAEA), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1957-ին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում (Վիեննայի միջազգային կենտրոն)։
Կազմ և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-ի դրությամբ ԱՏԷՄԻԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013-ի փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն։
Ղեկավար մարմիններն են.
- ամեն տարի գումարվող Գլխավոր համաժողովը, որին մասնակցում են անդամ բոլոր երկրները
- 35 պետություններից կազմված Կառավարիչների խորհուրդը, որը ղեկավարում է գործակալության գործնական աշխատանքը
- Քարտուղարությունը, որը կատարում է ընթացիկ աշխատանքները և ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից։
ԱՏԷՄԻԳ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայի միջազգային կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում և Մոնակոյում, ինչպես նաև հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.iaea.org/about/overview/history
- ↑ https://www.iaea.org/ru
- ↑ https://www.iaea.org/sites/default/files/21/02/iaea-at-a-glance_2021_ger.pdf
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2005/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ ԱՏԷՄԻԳ հապավման կիրառումը մամուլում
- ↑ «ԱՏԷՄԻԳ հապավման կիրառումը մամուլում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Քոլոյան, Արմեն (2022 թ․ օգոստոսի 28). «ԱՏԷՄԻԳ-ը թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար (ԱՏԷՄԻԳ հապավման կիրառումը լրատվամիջոցներում)». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 659)։ |
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի համաձայնագրեր
- Միջազգային կազմակերպություններ
- Միջազգային տնտեսական կազմակերպություններ
- Միջկառավարական կազմակերպություններ
- Միջուկային զենք
- Միջուկային էներգետիկա
- 1957 հիմնադրված կազմակերպություններ
- 1957 միջազգային հարաբերություններում
- 1957 հիմնադրումներ Ավստրիայում